Ուկրաինայի ընդդիմությունը կառավարությունից կրկին պահանջել է ազատ արձակել Տիմոշենկոյին
Ուկրաինայի խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակը:
«Բատկիվշչինա»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը իր ելույթում Գերագույն ռադայից պահանջել է վերանայել փետրվարի 22-ին կայանալիք նիստի ընթացքում երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը:
Բացի այդ, քննարկվել են այլ կարևորագույն հարցեր ևս, որոնք կարող են Ուկրաինան փրկել քաղաքական ճգնաժամից:
Հիշեցնենք, որ Կիևում զանգվածային անկարգությունները և ուժայինների հետ բախումները վերսկսվեցին երեքշաբթի: Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենքը:
Ուկրաինայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումներում զոհերի թիվը ներկա պահին հաշվվում է 77 մարդ: