Ռադան Տիմոշենկոյին ազատ կարձակի
Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել և ընդունել է օրենք, որը հնարավորություն կտա ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, հաղորդում է УНИАН-ն:
Նրա ազատ արձակելու և Ռուսաստանի հետ կնքած գազային համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար քվեարկությանը կողմ են եղել 310 պատգամավոր:
Ըստ տեղեկության պատգամավորները ապաքրեականացրել են այն հոդվածը, որով դատապարտված էր Տիմոշենկոն:Ինչից հետո Ռադայի նիստը հայտարարվել է փակված:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունել էր որոշում 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին, որի համաձայն երկրում վերականգնվում է խորհրդարանակն-նախագահական կառավարումը և նշանակալից կնվազի երկրի նախագահի իրավունքները և զբաղեցրած պաշտոնից ազատել էին ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյին: