Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Փետրվարի 21-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ պարզ եղանակ, ցերեկն` արևային: Տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա ևս 2-3 աստիճանով: Լեռնային շրջաններում ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց, քամու բերած ձյան հետևանքով հնարավոր է առանձին հատվածներ լինեն դժվարանցանելի:
Եղանակը Երևանում. փետրվարի 21-ին կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը +1+3, ցերեկն ստվերում +11+14:
Աղբյուր՝ www.weather.am