1047 դիտում
10:09 21-02-2014
Հայաստանը դեռ ՄՄ-ին չանդամագրված, արդեն ապրում է ՄՄ-ի «դարդերով». ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ներկայացնող երեկ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանը համառորեն գնում է Մաքսային միության իր ապագա գործընկերների, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսության հետքերով:
Այս տարվա հունվարին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի ընդամենը 1.8 տոկոս աճ, որը ամենացածրերից մեկն է վերջին տարիներին: Արդյունաբերությունում, շինարարությունում և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում արձանագրվել է անկում, իսկ գյուղատնտեսությունում աճը ընդամենը 1.7 տոկոս է: Արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարի նվազել է 3.3 տոկոսով:
Նման տխուր ցուցանիշներ մեր տնտեսությունը արձանագրում է արդեն 10 ամիս անընդմեջ: և որ ամենակարևորն է, պետական պաշտոնյաները որևէ կերպ չեն մատնանշում նման իրավիճակի պատճառները: Տնտեսական իրավիճակի նմանատիպ միտումներ արձանագրվում են նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Փաստորեն Հայաստանը ՄՄ-ին դեռ պաշտոնապես չանդամագրված, արդեն ապրում է ՄՄ-ի «դարդերով»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել