1498 դիտում
08:35 21-02-2014
Նոր սկանդալ՝ ԵՊՀ֊ում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում։ Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է։
ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները։ Բացի այդ՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող և հակահանրապետական քարոզչություն է իրականացրել։
ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»։ Եվ դա արել են նախևառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։
Ա. Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. «Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել... Ա. Ղարիբյանը քաղաքական որևէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ»։ Նա առայժմ անուններ չհայտնեց»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1941 դիտում
09:38 18-06-2014
ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել` ռեկտորի օգնականի մասնակցությամբ․ Հրապարակ
3313 դիտում
14:09 24-02-2023
ԵՊՀ-ում ֆեյքերը հարազատ միջավայր գտան, ԵՊՀ-ում առկա են ֆեյքերի բարգավաճման նախապայմանները․ Կարեն Հեքիմյան
1669 դիտում
09:32 19-05-2021
ԵՊՀ-ում կրքերն օր օրի թեժանում են․ ԵՊՀ-ն ռեկտոր չունի, նախարարի այցն ավելի է վատթարացրել իրավիճակը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1234 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1054 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
868 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել