211652_close_icon
views-count1084 դիտում article-date 19:41 20-02-2014

Կամավոր հանձնել են զենք զինամթերք

Փետրվարի 18-ին, ժամը 14.45-ին, 1985 թ. ծնված Արմեն Ս.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է 32 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 18-ին, ժամը 12.00-ին, 1987 թ. ծնված Ատոմ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 150 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 18-ին, ժամը 19.30-ին, 1961 թ. ծնված Արամ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 18-ին, ժամը 19.40-ին, 1981 թ. ծնված Էդուարդ Դ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և «ԻԺ» տիպի մեկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր