763 դիտում
15:59 20-02-2014
Արագածոտնի մարզում 6 փաստաբաններ չունեն գրասենյակներ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ փետրվարի 20-ին, հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:
Արա Զոհրաբյանի այցելության նպատակը Արագածոտնի մարզպետի հետ մարզի փաստաբանների վիճակի բարելավման խնդիրը քննարկելն էր:
Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, մարզում կան 12 փաստաբաններ, որոնցից ընդհանուր հաշվով 6-ը չունեն գրասենյակներ:
ՙ
Այսօր մեր խնդիրն է մարզերում ուժեղացնել փաստաբանների կարգավիճակը և եթե մարզպետարանը օգնի մեզ այդ հարցում, մեր փաստաբանները ամսական մեկ անգամ մարզի բնակիչների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվություն՚,-նշել է Արա Զոհրաբյանը:
Ըստ նախագահ Զոհրաբյանի տարածքը տրամադրելու դեպքում Փաստաբանների պալատը հանձն կառնի լուծել տեխնիկական հագեցվածության հարցը և վերանորոգման աշխատանքները:
Մարզպետ Սարգիս Սահակյանն ողջունել է Փաստաբանների պալատի նախագահի առաջարկությունը, խոստացել է նաև անձնական ներդրում ունենալ այս հարցում և հանձնարարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին տարբերակներ գտնել փաստաբաններին տարածքներ տրամադրելու ուղղությամբ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը:
Հանդիպման մասնակցել են Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Մելանյա Առուստմյանը, նախագահի խորհրդականներ Իրինա Փիլոյանը, Զինավոր Մեղրյանը և Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
11:13 24-04-2014
Կրեատիվ գրասենյակներ, որտեղ ոչ միայն աշխատել, այլև ապրել ես ուզում
1421 դիտում
19:04 08-12-2014
Նախագահն այցելել է «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն
3906 դիտում
10:17 13-01-2017
Մարզպետներին հանձնարարվել է մարզերում գրասենյակներ բացելու գործում օգնել ՀԱԿ-ին . «Ժամանակ»
Այս բաժնից
1003 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
811 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել
1018 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին