Լիբիայում անհայտ անձինք 5 ահաբեկչական գործողություններ են իրականացրել
                        Լիբիայի արևելյան շրջանի ընտրական տեղամասերում անհայտ անձինք  5 պայթյուններ են իրականացրել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել, սակայն ռմբակոծված տարածքներին զգալի վնաս է հասցվել։ 
Նշենք, որ այսօր Լիբիայում անցկացվում են Սահմանադրական ասամբլեայի ընտրություններ։
Ըստ տեղական իշխանությունների վարկածի, հանցագործների նպատակը ընտրական գործընթացի խաթարումն էր։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

