Opta վիճակագրական ընկերությունը իր կանխատեսումներն է ներկայացրել 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ելքի վերաբերյալ:
ԱԱ-2018-ի ֆավորիտ է դարձել Բրազիլիայի հավաքական, որի հաղթանակի հավանականությունը մրցաշարում կազմում է 14,2%:
Առաջին հնգյակում են նաև Գերմանիան (11,4%), Արգենտինան (10,9%), Ֆրանսիան (10,5) և Իսպանիան (9,3%):
Մրցաշարի տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը 15-րդ տեղում է՝ հաղթանակի 1,7% հավանականությամբ: