Գուժ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց. News.am
Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը փետրվարի 17-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս մասին [url=http://news.am/arm/news/195063.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա դուստրը՝ Լիլիթը: «Նա լավ է, խոսում է, առույգ է»,- ասել է դուստրը:
Գուժ Մանուկյանը ոտքերի ցավեր ունի, կոնքազդրային խնդիրներ: Առայժմ դերասանին չեն վիրահատել: Հայտնի չէ՝ երբ կլինի վիրահատությունը, դա կախված է բժշկից:
Մանրամասները` [url=http://news.am/arm/news/195063.html]NEWS.am[/url]-ում: