3468 դիտում
14:47 19-02-2014
Ինչո՞ւ որբացնել սեփական երեխաներին, եթե կարելի է պարզապես մի քիչ զգոն լինել. Արսեն Արշակյան
«Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն առաջին հայացքից զուտ թվային ցուցանիշ է: Սակայն, այդ դեպքերից յուրաքանչյուրը մի ընտանիքի ողբերգություն է, մանավանդ եթե ավարտվել է մահվան ելքով: Ամեն անգամ, երբ մենք' ՃՈ պատասխանատուներս, երթեւեկության կանոնները պահպանելու, սահմանված արագությունը չգերազանցելու կոչ ենք անում, մեր հոգու խորքում հավատում ենք, որ 10 վարորդից մեկը գոնե ականջալուր կլինի: Ցավոք, իրականությունն այլ բան է հուշում:
Երբեմն մեղավոր եմ համարում նաեւ մեզ, մտածում եմ' գուցե ավելի շատ պետք է կոչ անենք, խոսենք այդ մասին, աշխատանքներ իրականացնենք, մյուս կողմից էլ մտածում եմ' բայց մի՞թե պետք է հիշեցնել այդ մասին: Չէ՞, որ կյանքում ամենաթանկը հենց կյանքն է, որ մի անգամ է տրված յուրաքանչյուրիս:
Ինչո՞ւ այդքան դաժան վարվել սեփական կյանքի հետ, ինչո՞ւ որբացնել սեփական երեխաներին, հարազատ մարդկանց, ծնողներին: Ինչու, եթե կարելի է պարզապես մի քիչ զգոն լինել, մի քիչ զգույշ վարել, չգերազանցել արագությունը:
Մահվան ելքով յուրաքանչյուր դեպք ողբերգություն է նաեւ մեզ համար: Ակամայից նաեւ մենք' դեպքի վայր մեկնող ՃՈ, շտապօգնության ու փրկարար ծառայության աշխատակիցներս ենք ապրում այդ ցավը: Մարդկայնորեն դժվար ու դաժան է գիտակցել, որ անզոր ես առաջին օգնությունը ցուցաբերել ու փրկել մարդու կյանքը:
Սիրեք կյանքը, զգույշ ու զգոն եղեք, պահպանեք երթեւեկության կանոնները, ոչ սթափ վիճակում մի նստեք ղեկի մոտ: Երբեմն մեր վարորդները կարծում են, որ գիշերը կարելի է արագ վարել: Ցավալի է, բայց փաստ, որ դժբախտ պատահարների զգալի մասը տեղի է ունենում հենց գիշերվա ժամերին, ալկոհոլի ազդեցությամբ ու արագության գերզանցմամբ……….
Նման ողբերգական դեպք արձանագրվել է նաեւ այսօր լուսադեմին, ՃՏՊ-ին զոհ է գնացել երեք մարդ….«,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ու ողբերգական[url=https://shamshyan.com/hy/article/140219085549/] ավտովթար է տեղի ունեցել Երևանում[/url]: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են: /
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
10:31 16-06-2016
Ինչո՞ւ է ՀՀԿ երամից քիչ-քիչ դուրս մնում Վարդան Ղուկասյանը. «Առավոտ»
952 դիտում
13:32 21-11-2023
Կարելի է մի քիչ հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, ավագանին նոր է սկսում աշխատել․ Տիգրան Ավինյան
Այս բաժնից
1261 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4726 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած