1978 դիտում
10:31 16-06-2016
Ինչո՞ւ է ՀՀԿ երամից քիչ-քիչ դուրս մնում Վարդան Ղուկասյանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Պահ-պահ-պահ, գիտեք, մի բան ասեմ։ Նմանը զնմանին գտանե, ամեն մարդ իր երամն ունի, ամեն մեկն իր ընկերն ունի»,– Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում այսպես էր արձագանքել Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի՝ Սամվել Բալասանյանին աջակցելու մտադրաթյան լուրին։
«Առավոտը» ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքոքրվեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ի երամից քիչ-քիչ դուրս թողեցիք Վարդան Ղակասյանին։ Նա նույնիսկ ասել է, որ «ոչ գիտեմ՝ դուրս եմ եկել ՀՀԿ-ից, ոչ գիտեմ՝ ներս եմ մտել»։ Նա պատասխանեց, «ես չէի ասի, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ–ի երամից դուրս է եկել։ Նա մնում է ՀՀԿ անդամ, որևէ նման խոսակցություն չի եղել։ Ես համարում եմ, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ-ն տարիների ընթացքում է իր թիմը ձևավորել»։
Մենք ճշտեցինք՝ բայց օտարվել է նա, չէ՞, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չեմ ասի, որ օտարվել է, ուրիշ բան, որ մարզխորհրդի նախագահ էր, քաղաքապետ էր՝ ակտիվությունն այլ ձևով էր դրսևորվում, երբ որ հիմա չի աշխատում, կուսակցական ակտիվ աշխատանք չունի, բնական է, ինքը ավել պասիվ դիրք է ընդունել: Բայց դա չի նշանակում, որ ինքը օտարվել է ՀՀԿ-ից կամ ՀՀԿ անդամ չէ»»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
12:44 08-11-2015
Տղամարդը երամից ետ ընկած թռչնին ձուկ բռնել է սովորեցնում. տեսանյութ
1631 դիտում
10:40 22-04-2014
Վարդան Ղուկասյանը մասնակցել է ճրագալույցի Սուրբ պատարագին․ Առավոտ
Այս բաժնից
1459 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1249 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»