Հնարավոր են կարճատև տեղումներ
Սև ծովի տարածքից հանրապետություն կներթափանցեն տեղումնաբեր զանգավծներ: Կդիտվի արագ փոփոխվող եղանակ: Գիշերն ու փետրվարի 19-ին առավոտյան` հյուսիսային կեսում տեղ-տեղ հնարավոր են տեղումներ: Կեսօրից հետո ցիկլոնի թույլ ազդեցությունը կզգացվի նաև հանրապետության հարավային կեսում, սակայն տեղումները երկարատև չեն լինի, արդեն ուշ երեկոյան ամենուրեք կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը Սյունիքում և Արցախում կնվազի 3-4աստ, այլ շրջաններում էական փոփոխություններ չեն սպասվում: Հնարավոր է քամի 12-17մ/վրկ: Լեռնային շրջաններում ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, հնարավոր է առանձին հատվածները լինեն դժվարանցանելի:
Եղանակը Երևանում. փետրվարի 19-ին օրվա առաջին կեսին հնարավոր են կարճատև տեղումներ, օրվա 2րդ կեսին կդիտվի պարզեցում: Օդի ջերմաստիճանը գիշերը 0-2, ցերեկն ստվերում +9+12:
Աղբյուր՝ www.weather.am