211652_close_icon
views-count1224 դիտում article-date 08:56 19-02-2014

ԳՆ Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արարատի մարզ, մասնակցել մարզխորհրդի նիստին, ելույթ ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, դրանցից բխող Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին, «բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռք բերված արդյունքները՝ մեդալներով ու շնորհակալագրերով է պարգևատրել մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների», որոնց թվում՝ Լուսառատ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերին։ Վերջինները, մեր տեղեկություններով, նախարարի հեռանալուց հետո մարզի այլ համայնքապետերին հրավիրել են Արտաշատի ռեստորաններից մեկը՝ նշելու։ Սակայն զավեշտն այն է, որ ուտուշ-խմուշի ընթացքում գյուղապետերը հայտարարել են, որ գյուղնախարարի կենացը չեն խմելու՝ «մարզը ձեռից գնում է, ոռոգման ջրի, պարարտանյութի և այլ խնդիրները պատուհաս են դարձել գյուղացու համար, իսկ նախարարը մեդալներ է շնորհում ձեռք բերված արդյունքների համար»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր