«Մանչեսթեր Սիթի»-ն զգալիորեն զիջում է «Բարսելոնա»-ին. Նեյմար
                        «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« Ես հոդվածներ եմ կարդացել, որտեղ գրված էր, որ  «Մանչեսթեր Սիթի»-ն ավելի արդյունավետ թիմ է, քան «Բարսելոնա»-ն: Սակայն ինձ թվում է, որ իրականում «քաղաքայինները» նախկինի նման զիջում են մեզ: «Սիթի»-ում իսկապես լավ խաղացողներ են հանդես գալիս, բայց մենք Չեմպիոնների լիգայում հանդես գալու ավելի մեծ փորձ ունենք: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակցին, բայց եթե կարողանանք կենտրոնանալ և ցուցադրել մեր ֆուտբոլը, ապա ամենայն հավանականությամբ դուրս կգան հաջորդ փուլ»,-ասել է Նեյմարը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

