211652_close_icon
views-count2267 դիտում article-date 14:33 19-06-2019

Նեյմար. Ես ցանկանում եմ վերադառնալ տուն՝ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը այս մրցաշրջանում ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Իր ցանկության մասին 27-ամյա հարձակվողն արդեն հայտնել է ֆրանսիական թիմի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիին. «Ես այլևս չեմ ցանկանում խաղալ ՊՍԺ-ի կազմում: Ցանկանում եմ վերադառնալ տուն, ես չպետք է հեռանայի տնից»: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ փարիզցիների ղեկավարությունը պատրաստ է բրազիլացուն բաց թողնել, եթե ձեռնտու առաջարկ ստանա: Ավելին, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հոգնել է տարբեր կարգի խնդիրներից, որոնք թիմի հանդերձարանում ստեղծում է Նեյմարը, և նույնպես չի խոչընդոտի նրա վաճառքին: Ալ-Հելայֆին, հիշեցնենք, օրերս հայտարարել էր. «Ոչ ոք Նեյմարին չէր պարտադրել պայմանագիր կնդել»: El Mundo-ն հայտնել է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիին ակումբի ղեկավարությանը խնդրել է վերադարձնել Նեյմարին, որը «Կամպ Նոույում» հանդես է եկեկ 2013-2017 թվականներին: Կատալոնական El Mundo Deportivo մարզական պարբերականն իր համարի առաջին էջում այսօր հրապարակել է Նեյմարի մեջբերումը՝ «Բարսա» վերադառնալու մասին:

Նմանատիպ նյութեր