Պիշչեկը «Արսենալ»-ում կարող է փոխարինել Սանյային
                        «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Լուկաշ Պիշչեկին, հայտնում է Caughtoffside.com –ը: «Զինագործների» մարզչական շտաբը լեհ խաղացողին դիտարկում է, որպես Բակարի Սանյայի փոխարինողի:  Ֆրանսիացի պաշտպանը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Արսենալ»-ի հետ և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանակնությամբ կհեռանա Լոնդոնից:
Պիշչեկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն ֆունտ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

