Իրանում ավտոբուսը 40 մետր բարձրությունից գլորվել է անդունդը. կա 15 զոհ
Այս գիշեր Իրանի Լարիջան քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա VOLVO մակնիշի ուղևորատար ավտոբուսը կորցրել թ կառավարումը և մոտ 40 մետր բարձրությունից գահավիժել անդունդը:
Վթարի հետևանքով զոհվել են ավտոբուսի ուղևորներից 15-ը, 19 ուղևոր ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոցներ:
Դեպքը տեղի է ունեցել Իրանի ժամանակով ժամը 04:15-ին: Ավտոբուսը Լարիջանից ուղևորվում էր դեպի մայրաքաղաք Թեհրան: