1308 դիտում
11:20 18-02-2014
Արթուր Բաղդասարյանը Հայաստանում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ է գումարել
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:
Նիստում հանգամանալից քննարկվել է <<Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման>> հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին տարիների սոցիալ-տնտեսական առաջընթացը: Որոշվել է հավանության արժանացնել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում:
Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է.<<Այսօր մենք հավանության արժանացրեցինք մի փաստաթուղթ, որը առաջիկայում կներկայացվի ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը: Հայաստանում պրոբացիոն ծառայության հիմնումը օժտված է կարևոր հանրային և սոցիալական նշանակությամբ:
Ես համոզված եմ, որ պրոբացիոն ծառայության հիմնումով մեր երկրում այլևս նոր հայացք կնետենք արդարադատության խնդիրներին: Այն հնարավորություն կտա որպեսզի ուղղիչ աշխատանքային հաստատություններից ազատվեն թեթև զանցանքների համար դատապարտված մարդիկ, այն հնարավորություն կտա, որ այսուհետ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող արարքների համար մարդիկ չդատապարտվեն ազատազրկման, կարողանան իրենց պատիժը կրել ազատության մեջ, բայց նաև պետության խիստ վարչական վերահսկողության ներքո, այնպես, ինչպես կատարվում է քաղաքակիրթ երկրներում>>:
Նիստում անդրադարձ եղավ պրոբացիոն ծառայության ներդրմանն առնչվող այլ հարցերի ևս:
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
19:25 26-01-2024
Կայացել է Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության թեմայով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստ
1271 դիտում
21:13 28-10-2019
Տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
724 դիտում
20:00 03-05-2023
Անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը
Այս բաժնից
784 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
790 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
931 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին