Հենրիխ Մխիթարյանի գործողությունները`«Այնտրախտ»-ի դեմ խաղում. տեսանյութ
Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին:
10-րդ րոպեին Մխիթարյանը ստեղծեց իր թիմի առաջին գոլը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գնդակը խլեց հյուրերի պաշտպան Սեբաստիան Յունգից և «ոսկերչական» փոխանցում կատարեց Օբայեմանգին, ով դիպուկ հարվածով բացեց հաշիվը: 65-րդ րոպեին Մխիթարյանի փոխարինեց թիմի նորեկ Միլոշ Յոյիչը և խաղադաշտում հայտնվելուց մի քանի վայրկյան անց 4-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: