211652_close_icon
views-count1759 դիտում article-date 00:50 17-02-2014

Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները` «Այնտրախտ»-ի դեմ խաղում

Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: 10-րդ րոպեին Մխիթարյանը ստեղծեց իր թիմի առաջին գոլը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գնդակը խլեց հյուրերի պաշտպան Սեբաստիան Յունգից և «ոսկերչական» փոխանցում կատարեց Օբայեմանգին, ով դիպուկ հարվածով բացեց հաշիվը: 65-րդ րոպեին Մխիթարյանի փոխարինեց թիմի նորեկ Միլոշ Յոյիչը և խաղադաշտում հայտնվելուց մի քանի վայրկյան անց 4-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայ կիսապաշտպանի անհատական ցուցանիշը` «Այնտրախտ»-ի հետ խաղում: [b]Գոլ`0 Հարվածներ դարպասին` 1 Գոլային փոխանցումներ`1 Լայնակի փոխանցումներ`0 Փոխանցումներ` 24 Փոխանցումների ճշգրտություն` 75 % Գնդակին հպումների քանակը` 39 Անհատական մենամարտեր` Հաղթած` 9 Պարտված` 18 Դեղին քարտեր` 0 Վազք` 9,3 կմ Պոկումներ` 26 Առավելագույն արագություն` 32 կմ/ժ Գնահատականը ըստ ruhrnachrichten պարբերականի` 2 բալ (1-6 բալային համակարգով) [/b]

Նմանատիպ նյութեր