Սոչի-2014. ռուս մարզուհին ողնաշարի կոտրվածք է ստացել
Ռուս ֆրիսթայլուհի Մարիա Կոմիսարովան շաբաթ օրը կայացած մարզաման ժամանակ վայր է ընկել և ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
« Մարիան ողնաշարի կոտրվածք է ստացել: Նման բնույթի վնասվածքով նրան անհնար է վիրահատության համար տեղափոխել Մոսկվա: Մարզուհուն կվիրահատեն կրասնոպալյանսկյան հիվանդանոցում»,- հայտնում է Р-Спорт-ը:


