211652_close_icon
views-count9423 դիտում article-date 14:03 15-02-2014

Երևանի քաղաքապետարանի մոտ բախվել են շտապօգնության մեքենան ու Нива-ն

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ Նարեկ Թարվերդյանի վարած Վազ 2121 մակնիշի 48 ԼD 888 համարանիշի և Մեղրի քաղաքի բնակիչ Գրիգոր Սահակյանի վարած Ford Tranzit մակնիշի 415 ԼՏ 53 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ տեղում աշխատանքները ղեկավարող ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր