211652_close_icon
views-count1320 դիտում article-date 21:39 14-02-2014

Ֆրանսիան ևս 400 զինվոր է ուղարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

Ֆրանսիան ևս 400 զինվոր է ուղարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն ճնշելու այնտեղ ընթացող կրոնական բախումները, հաղորդում է AFP-ն: Ներկա պահին այնտեղ կան 1.6 հազար ֆրանսիական զինվորներ: «Ֆրանսիան կոչ է անում միջազգային հանրությանը հաստատել համերաշխություն Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում »,- իր հայտարարության մեջ ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Պաշտպանության նախարարությունում կայացած ժողովի ժամանակ: Նշենք, որ ճգնաժամաը ԿԱՀ-ում սկսվել էր 2013 թվականին: Դեկտեմբերի սկզբին բախվել էին Իսլամիստական Սելեկա խմբավորման գրոհայինները և քիրստոնեական ապստամբները: Ավելի քան հազար մարդ է մահացել զինված բախումների հետևանքով:

Նմանատիպ նյութեր