1860 դիտում
17:14 21-02-2014
Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլի մեջ է
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում է հացադուլը: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը, ինչպես նաեւ փոխանցեց, որ նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
«Գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հետ նաեւ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց Գ. Ղլեչյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, փետրվարի 14-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասել էր ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը: Հարություն Սարգսյանը դժգոհում է իր քրեական գործից:
Հիշեցնենք, որ դատախազը նրա համար 15 տարվա ազատազրկում է պահանջել:
Նմանատիպ նյութեր
2694 դիտում
17:14 25-02-2014
2 շաբաթ հացադուլի մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով մեղադրյալը նաև ջրադուլ է հայտարարել
2902 դիտում
14:54 14-02-2014
Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսանը հացադուլ է հայտարարել
2367 դիտում
17:38 10-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով մեղադրյալը 20 օր է՝ հացադուլի մեջ է
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված