2 շաբաթ հացադուլի մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով մեղադրյալը նաև ջրադուլ է հայտարարել
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, ով փետրվարի 13-ից հացադուլ էր հայտարարել, նաեւ ջրադուլի է դիմել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Ինչպես նաեւ նշեցին, որ առողջական վիճակը բավարար է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո եւ նրա հետ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, փետրվարի 14-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասել էր ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը: Հարություն Սարգսյանը դժգոհում է իր քրեական գործից: Դատախազը նրա համար 15 տարվա ազատազրկում է պահանջել: