1529 դիտում
13:53 14-02-2014
ԼՂՀ վարչապետը համայնքապետերին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել առկա գյուղատնտեսական պոտենցիալը լրիվ օգտագործելու հարցում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:
Առկա խնդիրներից վարչապետը առանձնացրեց համայնքային նշանակության հարցերը, մասնավորապես, անդրադարձավ երիտասարդներին արտագնա աշխատանքից հետ պահելու, համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացման անհրաժեշտ քայլերին: Ա. Հարությունյանը գյուղապետերին կոչ արեց լինել նախաձեռնող և ակտիվություն ցուցաբերել տեղերում առկա գյուղատնտեսական պոտենցիալը լրիվ օգտագործելու ուղղությամբ:
Համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ վարչապետից ստացան պարզաբանումներ:
Հանդիպման ավարտին Ա. Հարությունյանը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները` գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:
Նմանատիպ նյութեր
13086 դիտում
11:11 11-02-2017
Հակառակորդի դիպուկահարներն այս գիշեր ակտիվություն են ցուցաբերել. ԼՂՀ ՊՆ
2048 դիտում
16:19 10-12-2015
ԼՂՀ վարչապետը կոչ է արել համայնքի ղեկավարներին նախաձեռնություն ցուցաբերել
Այս բաժնից
1345 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին
988 դիտում
11:47 02-02-2025
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ