2048 դիտում
16:19 10-12-2015
ԼՂՀ վարչապետը կոչ է արել համայնքի ղեկավարներին նախաձեռնություն ցուցաբերել
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է ՏԻՄ ղեկավարների համար կառավարության կողմից կազմակերպվող 9-րդ դասընթացի մասնակիցներին:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ ԱՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ այն համարելով Արցախի ժողովրդի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Կառավարության ղեկավարն ուրախություն է հայտնել, որ արդեն շուրջ 200 համայնքապետ մասնակցել է վերապատրաստման դասընթացներին, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողել համայնքների կառավարման վրա:
«Կարծում եմ՝ ՏԻՄ ղեկավարների գլխավոր անելիքները պետք է լինեն համայնքային աշխատանքների կազմակերպումը և համայնքի սեփական եկամուտների չափի աճի ապահովումը: Ակնկալում եմ, որ ինքներդ նախաձեռնող լինեք համայնքի խնդիրների լուծման գործում և հնարավորինս չափով օգտագործեք ներքին ռեսուրսները: Ինչ վերաբերում է սեփական միջոցների չափի ավելացմանը, ապա դա հնարավոր է համայնքների տնտեսական զարգացման ճանապարհով: Սակայն պետությունն այստեղ պետք է ապահովի տարածքային համաչափ զարգացում՝ մուտքերի արդյունավետ կառավարման միջոցով»,- նշել է Ա. Հարությունյանը:
Կառավարության ղեկավարը վերջում պատասխանել է համայնքապետների հարցերին՝ անդրադառնալով պետության կենսագործունեության մի շարք ոլորտների և գործադիրի առաջիկա ծրագրերին:
[b]ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1339 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1192 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1177 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո