13089 դիտում
11:11 11-02-2017
Հակառակորդի դիպուկահարներն այս գիշեր ակտիվություն են ցուցաբերել. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանաման ռեժիմը՝ կիրառելով 60 և 82 մմ-ոց ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հայտնումեն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 75 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 17 արկ:
Նշված ժամանակահատվածում հատկապես ակտիվ են գործել ադրբեջանական դիպուկահարները՝ շփման գծի տարբեր ուղղություններում արձակելով 83 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
42262 դիտում
10:24 15-10-2020
Նրանց դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել. սիրիացի վարձկանները սարսափած են
3699 դիտում
11:00 14-09-2016
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը այս գիշեր խախտվել է շուրջ 40 անգամ. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
934 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է