211652_close_icon
views-count1210 դիտում article-date 21:22 13-02-2014

Էվրան կարող է տեղափոխվել «Ինտեր»

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան կարող է իր կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր»-ը, հայտնում է Tuttosport-ը: Երեկ միլանյան ակումբի մարզական տնօրեն Պյերո Աուսիլիոն ներկա է եղել Պրևեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին, որի ժամանակ հետևել է ֆրանսիացի պաշտպանի ելույթներին: Պատրիս ԷՎրայի պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկ այլ պաշտպան` Նեմանյա Վիդիչը արդեն պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհամալրի միլանցյան ակումբի շարքրեը:

Նմանատիպ նյութեր