211652_close_icon

Մոսկվան և Կահիրեն արագացնելու են ռազմատեխնիկական համագործակցության մասին փաստաթղթերի նախապատրաստումը

views-count1351 դիտում article-date 16:06 13-02-2014
Մոսկվայի և Կահիրեի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը արագացնելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հայտնել է, որ համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսված է մարտի վերջին։ Լավրովը նաև նշել է, որ հանդիպման մասնակիցներին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նմանատիպ նյութեր