1712 դիտում
18:36 10-12-2020
ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար պետությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա ասաց, որ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» ունի գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որն այս պահին միակն է Հայաստանում:
«Ներկայումս առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որը տեղադրելուց հետո ավելի կարագանա նույնականացման գործընացը»,-նշեց խոսնակը:
Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը՝ առկա միակ սարքավորումը աշխատում է 24/7 ռեժիմով:
Նմանատիպ նյութեր
6293 դիտում
15:09 11-03-2021
Գիտական հետազոտություններն ապացուցել են՝ Covid-19-ի հակամարմինը կարող է պահպանվել մինչև 8 ամիս. Ռոմելլա Աբովյան
Այս բաժնից
499 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
922 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
814 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը