211652_close_icon
views-count1362 դիտում article-date 18:32 12-02-2014

Հայտնաբերվել է որոնվող կնոջ դիակը

Փետրվարի 7-ին հաղորդվել էր Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արևշատ գյուղի կողքով հոսող Ազատ գետի աջ ափից մոտ 2 մետր հեռավորության վրա` դաշտերի մեջ, հայտնաբերվել է Վ. Կարապետյանի դիակը` ականջի և ձեռքի մասերում թռչունների կողմից կտցահարված: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր