211652_close_icon
views-count977 դիտում article-date 13:27 12-02-2014

Ոստիկանության կոչի հերթական արձագանքները

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 12.15-ին, 1970 թ. ծնված Գոհար Ն.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 127 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Բաղրամյանի համայնքային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 18.30-ին, 1970 թ. ծնված Մարգար Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 129 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 18.00-ին, 1977 թ. ծնված Արթուր Բ.-ն ներկայացրել է «ԻԺ-16» տիպի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 80 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 14.05-ին, 1963 թ. ծնված Մուրադ Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Փետրվարի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում 1983 թ. ծնված Դավիթ Դ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 139, 5.45 մմ տրամաչափի 66 փամփուշտ և 2 ինքնաշեն նռնակ` 10 սմ երկարությամբ հրավառվող քուղե պայթուցիչներով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին, 1949 թ. ծնված Շահունիկ Շ.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է փողը և խզակոթը կտրած, առանց համարների, 12 մմ տրամաչափի հարթափող մեկփողանի որսորդական հրացան, «ՕԶՄ-72» տիպի հակատանկային ական և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 17.00-ին, 1965 թ. ծնված Ազատ Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 10-ին, ժամը 17.25-ին, 1958 թ. ծնված Սմբատ Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 10-ին, ժամը 17.00-ին,1972 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 142 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նմանատիպ նյութեր