ԱՄՆ֊ի Կոլորադո, Յուտա և Օրեգոն նահանգների լեռներում ձնահոսքերի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Եվս 8 նահանգներում ձնաբքի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել։
Օրեգոն նահանգում ձնակույտը ծածկել է 8 լեռնադահուկորդների խմբի, որոնցից 2֊ը մահացել են։
Դեպքի կապակցությամբ նահանգային իշխանությունները կոչով դիմել են զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին ուշադիր կազմակերպել տեղաշարժման երթուղինները։