ԱՄՆ֊ի կենտրոնական և հարավային նահանգներում մոլեգնած տոռնադոյի հետևանքով զոհերի թիվը ավելի քան 9֊ն է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Արքանզաս նահանգում զոհվել է 8 մարդ։ Աղետի հետևանքով ավերածությունների մակերեսը կազմել է 65 կմ։
Օկլահոմա նահանգի Կուապո քաղաքում ևս 1 տոռնադո է գրանցվել, որի արդյուքնում զոհվել է 1 մարդ, վնասվել է հրշեջ կայան։
Ըստ տեղի հեռուստաալիքների հաղորդման՝ աղետի հետևանքով շենքեր և մեքենաներ են վնասվել, սակայն հասցված վնասի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։
Ներկայումս տարածաշրջանում փրկարարական աշխատանքներ են ընթանում։