211652_close_icon
views-count4992 դիտում article-date 19:48 26-10-2019

Հելլոուի՞ն, թե՞ Ղափամա. «Հեփփիում»-ը տոնը նշելու նոր յուրօրինակ ֆորմատ է առաջարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հեթանոսական ծիսակա՞րգ, մանկական անմեղ կատա՞կ, թե՞ մեծահասակների տոն, որի ժամանակ մարդիկ վախեցնում են իրար: Ո՛չ մեկը, ո՛չ էլ՝ մյուսները: «Հեփփիում» հյուրատունը հոկտեմբերի 31-ին կնշի Ղափամայի տոնը: Հակահելլոուինյան տոնի և հյուրատան՝ այլ ֆորմատով տոնը նշելու հետ կապված մանրամասների մասին մեր թղթակիցը զրուցել է «Հեփփիում» -ի հիմնադիր-տնօրեն Աննա Մովսեսյանի հետ: [b]-Հոկտեմբերի 31-ին ընդունված է տոնել Հելլոուինի տոնը: Ինչո՞ւ որոշեցիք այդ օրը Ղափամայի տոնը նշել:[/b] -Թեև Հելլոուինը միջազգային կարգի տոն են դարձրել,բայց այն մեր տոնը չէ: Մենք ունենք այդ տոնին համարժեք հայկական տոն՝ Ղափամա.ուրեմն՝ ինչո՞ւ չնշել այդ տոնի հայկական համարժեքը, որն ավելի դրական տրամադրություն կարող է առաջացնել: [b]-Ի՞նչ է սպասվում «Հեփփիում»-ում այդ օրը:[/b] -Հոկտեմբերի 31-ին Բագրևանդի 70 հասցեում գտնվող «Հեփփիում» հյուրատունը բոլորին հրավիրում է հակահելլոուինյան տոնի: Ուրվականների, վամպիրների, մարդագայլերի, կախարդների, զոմբիների և այլ բացասական կերպարների փոխարեն «Հեփփիում»-ում միայն դրական տրամադրություն կտիրի, բարի ու գեղեցիկ կերպարներ կլինեն։ [b]-Կոստյումներն ու դիմահարդարումը հյուրատո՞ւնն է տրամադրելու:[/b] -Տոնին պետք է ներկայանալ արդեն ընտրված կերպարային հագուստով,բայց ոչ թե Հելլոուինին բնորոշ, այլ՝ ուրախ հագուստով, իսկ կերպարերին ամբողջական տեսք հաղորդելու համար մեր դիմահարդարները համապատասխան դիմահարդարում կանեն բոլորին: [b] -Եթե, այնուամենայնիվ, բացասական կերպարներով հյուրեր լինեն, չե՞ն կարող մասնակցել տոնին:[/b] -Ովքեր վախենալու կամ բացասական կերպարներով կլինեն, միևնույնն է, վերջում«Հեփփիում»-ից կհեռանան բարիացած ու գեղեցիկ և կհամոզվեն, որ պետք չէր տարվել Հելլոուինով: -[b]Որքա՞ն ժամանակ կարող են հյուրերը գտնվել «Հեփփիում» -ում և ի՞նչ ծրագիր կա օրվա համար նախատեսած:[/b] -Ղափամայի ծեսը կտևի երեք ժամ: Տոնի մասնակիցներին կբաժանվեն փոքրիկ դդումներ և տեղում բոլորը միասին ղափամա կպատրաստեն: Այս երեք ժամվա ընթացքում կհնչեն հայկական ազգային երգեր, կլինեն ազգագրական խաղեր, ազգագրական պարերի թեթև ուսուցում: [b]-Տոնին մասնակցելու համար նախապե՞ս է պետք ամրագրել տեղերը:[/b] -Այո, «Հեփփիում»-հյուրատունն ի տարբերություն այլ ժամանցի վայրերի, չնախատեսված հյուրեր չի ընդունում: Մենյուն ընտրվում է նախապես,և հյուրերի թվին համապատասխան թարմ սնունդ է առաջարկվում: Մասնակիցների մինիմալ քանակը պետք է լինի 25 հոգի: -[b]«Հեփփիում»-ն ինչո՞վ է տաբերվում մանկական այլ ժամանցի վայրերից:[/b] -Նախ «Հեփփիում»-ը շատերը դիտարկում են որպես մանկական սրճարան, սակայն ուզում եմ շեշտել, որ «Հեփփիում»-ը հյուրատուն է և ունի սպասարկման հստակ ֆորմատ: «Հեփփիում»-ում արգելված են գազավորված ըմպելիքները, չիփսերը, որոնք վնասակար են մարդու առողջությանը: Գազավորված ըմպելիքների փոխարեն մենք առաջարկում ենք մեր հյուրատան այգու մրգերից պատրաստված կոմպոտներ:«Հեփփիում»-ում բացակայում են խաղային ավտոմատները, Wi-Fi չունենք, հավաքում ենք բջջային հեռախոսները, որպեսզի հյուրերը միախմբվեն և զգան կյանքի իրական ակնթարթները: [b]-«Հեփփիում»-ը նաև ընդարձակ այգի ունի. հյուրերը կարո՞ղ են օգտվել այգուց:[/b] -Այո՛, իհարկե:Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, հյուրատան այգին հյուրերին իր գիրկն է առնում և հետաքրքիր ու անմոռանալի ժամանց պարգևում բոլորին: -[b]Ո՞ր առիթների դեպքում կարելի է հաճախել «Հեփփիում»[/b] «Հեփփիում» կարելի է հաճախել ցանկացած առիթով: Մենք յուրաքանչյուր առիթի համապատասխան ծրագրեր ունենք:Եթե դուք արդեն որոշել եք Ձեր միջոցառումը կազմակերպել «Հեփփիում»-ում, վստահ եղեք, որ սրահում կողմնակի մարդիկ չեն լինի: Այդ օրը հյուրատունը կլինի միայն Ձեր ու Ձեր հյուրերի տրամադրության տակ: Իր հարկի տակ կարող է ընդունել 120 հոգի:Երեխաներին սպասվում է 3-4 ժամյա ամբողջական ծրագիր՝ թեմատիկ և ուսուցողական խաղեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր