1326 դիտում
22:02 11-02-2014
Ե՞վս մեկ վիրավորական շփոթմունք
Ներկայումս կա մի սխալ ըմբռնում, որի արդյունքում «քյարթուն» նույնանում է «ռաբիսի» հետ:
Քյարթու, որ նշանակում է հնությունից չորացած, կոշտ…, ռաբիսի հետ այնքան ընդհանրություն կարող է ունենալ, ինչքան ցանկացած մեկ այլ երևույթ:
Իրականում ավագ սերունդը քյարթու էր անվանում այն մարդկանց, ովքեր սկզբունքային պահպանողական էին, իսկ որովհետև պահպանողականությունը երբեմն վնասաբեր էր, ապա այն ստացել է բացասական երանգ:
Եթե մարդը լսում է ռաբիս երաժշտություն, հագնվում է ոչ թե այնպես, ինչպես Հոլիվուդն է թելադրում, խոսում է ինչ-որ արգոյով, նրան անվանում են «քյարթու»: Իրականում, այն էլ խիստ վերապահումով, այս անձանց կարելի է որակել` իբրև ռաբիս, բայց ոչ երբեք քյարթու:
Կան շատ քյարթու մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր ամուր կպած են ամեն դասականի. հագնվում են դասական, լսում են դասական, ունեն առավել ազգային-պահպանողական հոգեմտակեցվածք, բայց ո՞վ կպնդի, իբր այսպիսի մարդը ռաբիս է: Այո՛, որոշ առաջադեմ մարդիկ, ովքեր, անկախ որակից, ձգտում ու հեշտությամբ ընդունում են ամեն նորը, բացասական հայացք ունեն դեպի պահպանողականները և առանց հասկանալու նրանց անվանում են ռաբիս: Իսկ մնացածները կրկին, առանց հասկանալու, հետևում են առաջադեմների այս հատվածին: Իրականում ցանկացած հանրույթի ներդաշնակ զարգացումն անհրաժեշտաբար պահանջում է քյարթուների` հնասերների, պահպանողականների (կոնսերվատիվների) և առաջադեմների հավասարակշռում:
Քյարթուներն ունեն հստակ ընդգծված բարոյական նորմեր, որոնք երբեմն (գոնե այդպես ասվում է) պահպանվում են մեծ զրկանքների գնով: Իհարկե, լրիվ հնարավոր է նաև շատ ռաբիս մեկը, ով նաև կարող է քյարթու լինել: Սա չի բացառում նաև հակառակը. հնարավոր է մի առաջադեմ, ով լինի շատ ռաբիս:
Այսպիսով, ռաբիսը վերաբերում է մարդու ճաշակի (երբեմն էլ` ողջ կենսագործունեության) բովանդակությանը, իսկ քյարթուն` սկզբունքների և ստատուս քվոյի պահպանության հակվածության չափին: Սրանք նույնացնելը սխալ է. այն խեղաթյուրում է իրականությունը և հանիրավի վիրավորում շատ կիրթ ու բարոյական անձանց:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
931 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
709 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու