Ռիբերին բաց կթողնի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ խաղ
«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին բաց կթողնի օգոստոսի 13-ին Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք Գերմանիայի սուպերգավաթի հանդիպումը:
Ֆրանսիացին շաբաթ օրը կայացած թիմի մարզման ժամանակ ծնկի վնասվածք է ստացել: Հիշեցնենք, որ Ռիբերին մեջքի վնասվածքի պատճառով բաց էր թողել 2014 թվականի աշխարհի առաջնությունը: