211652_close_icon
views-count2090 դիտում article-date 16:17 10-02-2014

Ադրբեջանն այս գիշեր ևս դիրքերի ուղղությամբ կրակ է բացել՝ խախտելով հրադադարը

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել Օլիմպիական հրադադարը՝ կրակելով Լեռնային Ղարաբաղի եւ Տավուշի մարզի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս գիշեր եւս հրադադարը խախտվել է հատկապես արցախյան հատվածում: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: «Հիմնականում կրակել են դիրքերի ուղղությամբ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում մեր կողմից, նա ասաց. «Ամեն դեպքում, մենք նրանց չեն պատասխանել»: Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ էին արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչին կողմերը համաձայնություն էին հայտնել, այնինչ Ադրբեջանը օրեր շարունակ խախտում է հրադադարը՝ կրակելով գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր