Երևանի որոշ թաղամասերում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
                        «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 11-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 10.00-ն ամբողջությամբ կդադարեցվի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի, ինչպես նաև Մերձավան գյուղի  ջրամատակարարումը:
	
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

