«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չկարողացավ հաղթել հետնապահ «Ֆուլհեմ»-ին. տեսանյութ
Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տնային խաղում չկարողացավ առավելության հասնել հետնապահների շարքում ընթացող «ֆուլհեմ»-ին: «Օլդ Տրաֆորդում» կայացած հանդիպումն ավարտվեց մարտական ոճ-ոքի`2:2 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո Մոյեսի սաները մրցակցին զիջում էին 0:1 հաշվով, սակայն խաղավերջում վան Պերսիի և Կերիկի դիպուկ հարվածներից հետո մանկունիանցիները առաջ անցան հաշվի մեջ: Այդուհանդերձ հյուրերը դրսևորեցին համառություն և 94-րդ րոպեին Բենտի գոլի շնորհիվ փրկվեցին պարտությունից:
Մրցաշարային աղյուսակում«մանչեսթեր Յունայթեդ»-ի 41 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: «ֆուլհեմ»-ը 20 միավորով վերջին`20-րդ տեղում է:
«Մանչեսթեր Յունայեդ» - «Ֆուլհեմ»`2:2
Գոլեր`վան պերսի 78’, Կերիկ 80’ - Սիդվել 19’, Բենտ 94’



