Կիևի Անկախության հրապարակում ընթանում է 10-րդ «ժողովրդական վեչեն»: Նրան մասնակցում են շուրջ 10 հազար մարդ, իսկ մարդկանց հոսքը Մայդան շարունակվում է:
Վեչեն սկսվել է ավանդական աղոթքով, որին մասնակցել են բոլոր դավանանքների կրողները: Սպասվում է ընդդիմության առաջնորդների և ակտիվիստների ելույթները: