Կիևում Ժողովրդական Վեչե է ընթանում. կոչ են անում Ղրիմում չմասնակցել հանրաքվեին
Այսօր Կիևում Ժողովրդական Վեչե է անցկացվում: Ցույցի մասնակիցները Ղրիմում անցկացվող հանրաքվեի դեմ են բողոքում:
Արդեն հայտնի է, որ ժողովին մասնակցում են նաև պատգամավորներ և Ղրիմի բնակիչներին կոչ են անում չմասնակցել հանրաքվեին:
Ինչպես նրանք են հայտարարել, Ղրիմի հանրաքվեն բոլոր միջազգային նորմերի խախտումով է անցկացվում և նրա անցկացումից հետո արդյունքները աշխարհը չի ընդունելու:
Սրան զուգահեռ Ռադայի անդամները ևս Ղրիմի բնակիչներին կոչ են արել ոչ ասել հանրաքվեին:
Ավելի ուշ՝ Կիևի ժամանակով 14:00-ին Ուկրաինայի կառավարությունը նիստ է անցկացնելու:
Նշենք, որ այսօր Ղրիմում անցկացվում է [url=https://shamshyan.com/hy/article/1403161047393/]հանրաքվե[/url]՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի որոշման մասին: