1516 դիտում
15:16 08-02-2014
«Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամներն այցելել են զորամաս. ֆոտոշարք
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից «Տյառնըդառաջի» տոնի առիթով նախաձեռնված միջոցառումների շրջանակներում կենտրոնական զորամասերից մեկն այցելեցին կենտրոնի անդամները: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը:
Հանդիսության ժամանակ հոգևոր և ժողովրդական կատարումներով հանդես եկավ կենտրոնի «Հավատամք» երգչախումբը` ինչպես խմբային, այնպես էլ՝ անհատական կատարումներով: Հանդիսությունը պարային իրենց համարներով էլ ավելի գեղեցկացրեցին կենտրոնի «Հավատամք» պարախմբի մենակատարները, ինչպես նաև՝ այդ զորամասում ծառայող զինվորները:
Հանդիսությունն ավարտվեց Տեր Հակոբի օրհնության խոսքով և Տերունական աղոթքով՝ «Հայր մեր»-ով, ինչից հետո կենտրոնի կողմից զորամասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար փոխանցվեց, իսկ զինվորներին և հրամանատարական կազմին` աղոթագրքեր և խաչեր բաժանվեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
10:29 13-02-2014
«Հավատամք» կենտրոնի անդամները խաղալիքներ բաժանեցին արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին. ֆոտոշարք
1381 դիտում
16:35 27-02-2014
Բելառուսի հանդիսատեսը գնահատեց «Հավատամք» երգչախմբի հոգևոր կատարումները
1780 դիտում
10:19 17-05-2014
«Հավատամք» հոգևոր կենտրոնը հյուրընկալվեց Ծաղկաձորի մարզահամալիրում
Այս բաժնից
2137 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1312 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
961 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ