Ինքնաթիռը գրավել փորձող ուկրաինացին հարբած է եղել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հաստատել են այն տեղեկությունը, որ Խարկով-Ստամբուլ ինքնաթիռը գրավել ցանկացող ուկրաինացին հարբած է եղել:
«Տղամարդը եղել է հարբած և փորձել է անցնել օդաչուների մոտ: նրան հանգստացրել են: Ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը և վայրէջք էկատարել Ստամբուլում, որտեղ տղամարդուն հանձնել են տեղի իրավապահ մարմիններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև Ուկրաինայի ԱԳն-ն ճշտում է տեղեկությունն այն մասին, որ տղամարդը եղել է Ուկրաինայի քաղաքացի: