Մոսկվայում ինքնասպանը դանակով հարվածել է իրեն օգնել փորձող փրկարարին
Մոսկվայում փրկարարը ցանկացել է օգնել ինքնասպանին, սակայն վերջինս նրան հարվածել է դանակով: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերից մեկում, որտեղ տղամարդը ցանկացել է ցած նետվել պատուհանից:
Փրկարարները փորձել են կանգնեցնել նրան, սակայն վերջինս դանակով հարվածել է նրանցից մեկին: Փրկարարը տեղափոխվել է հիվանդանոց: Տղամարդը ձերբակալված է: