Բացահայտվել է Սաակաշվիլիի գաղտնի ժողովի մանրամասները` 2008-ի պատերազմն սկսելուց առաջ
                        Դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ 2008 թվականի գարնանը գիշերը ժամը 01:00-ին  Վրաստանի պաշտպանության նախարարությունում արտակարգ նիստ է հրավիրվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից: Ժողովին մասնակցել են  Գլխավոր շտապի բոլոր անդամները 
 2008 թվականի ապրիլին Աբխազիայի ուղղությամբ  պատերազմի ծրագրերի մասին Բուրջանաձեն հայտնել է Իմեդի հեռուստաընկերության եթերում: 
  Բուրջանաձեն պատերազմ սկսելու մեղադրանք է ներկայացրել այդ ժամանակ երկրի 1-ին դեմքերի նկատմամբ: Ինչպես նշել  է նա դա այն ժամանակ էր, երբ Ռուսաստանը Աբխազիայի եկաթուղին էր վերանորոգում, իսկ Սաակաշվիլին զինամթերք էր ձեռք բերում: Նրա խոսքերով Սաակաշվիլին վստահ էր, որ ինքը կհաղթի պատերազմում և այն պետք է սկսեր, ոչ թե Հարավային Օսիայում, այլ Աբխազիայում և պետք է սկսվեր ապրիլ ամսին:
 Նա ասել է, որ այդ ժամանակ  իր նախաձեռնությամբ  Պուտինի և Սաակաշվիլիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում  Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իր զորքերը կանգնած են սահմանին և կոչնչացնի Պուտինի զորքին ու կազատագրի Աբխազիան և Օսեթիան:
Բուրջանաձեն հայտնել է, որ Գլխավոր դատախազությունը կարող է այդ փաստի առթիվ հետաքննություն սկսել :
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

