211652_close_icon
views-count10952 դիտում article-date 14:52 07-12-2015

Պատգամավորները ԱԺ նիստը սկսելուց առաջ 1 րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանը: Ինչպես ԱԺ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատգամավորները Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, ինչից հետո սկսվեց քառօրյայի աշխատանքը: Գրանցվել է 100 պատգամավոր, իսկ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծերում ընդգրկվել է 200 հարց և 37 միջազգային պայմանագիր: Նիստերը բոյկոտելու մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ասելով, որ երեկվա սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են և Գագիկ Ջհանգիրյանի ու Արամ Մանուկյանի հետ լքեց նիստերի դահլիճը, սակայն նրանց չմիացան Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը և Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 1,303,466 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 53.332 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825.851, «ոչ»՝ 421,600 ընտրող: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր