821 դիտում
16:22 07-02-2014
Տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների փոխնախագահների հանդիպումը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 7-ին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով եւ տարբեր ձեւաչափերով հանդիպումները:
Կողմերը մեկ անգամ եւս հավաստեցին երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ այդ հարցում կարեւորեցին Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների շարունակականությունը:
Հիմնախնդրի կարգավորման հարցում երկուստեք կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության լծակների արդյունավետ կիրառումը, հետեւողական ու նպատակասլաց աշխատանքը միջազգային կառույցներում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
893 դիտում
10:31 03-11-2014
Տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
1174 դիտում
20:52 08-05-2015
ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների անդամների հանդիպումը
Այս բաժնից
550 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը